Լրահոս
Միջազգային
16:30
19.09.22
101

Իրանում չեն բացառում ՄԱԿ-ի ԳԱ-ի հարթակներում ԳՀՀՊ-ի շուրջ իրադրության քննարկման հնարավորությունը

Img default alt hy

Իրանը չի բացառում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի հարթակներում իր միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀՊ) վերաբերյալ քննարկման հավանականությունը:

Սեպտեմբերի 19-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նյու Յորքում (Իրանի պատվիրակության) ուղևորության ժամանակ միջուկային բանակցությունների քննարկման որոշակի ծրագիր չկա: (…) Բայց բացառված չԷ, որ Գլխավոր ասամբլեայի հարթակներում կարող Է հանդիպում տեղի ունենալ այդ հարցի շուրջ»,- մեջբերում Է դիվանագետի խոսքը IRNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: