Լրահոս
Քաղաքական
12:30
19.09.22
134

Իրանի խորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Img default alt hy

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածությունը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։ Արտահերթ նիստը տեղի կունենա չորեքշաբթի։

Ջալալզադեի խոսքով ՝ իրենք լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։