Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:19
29.06.25
605

Իրանի նախագահի հատուկ օգնականն այցելել է ռմբակոծությունից տուժած թեհրանահայ ընտանիքին. «Ալիք» օրաթերթ

Img default alt hy

Իրանի նախագահի հատուկ օգնական, Էթնիկ, կրոնական և դավանանքային հարցերով խորհրդի նախագահ Հոջաթոլեսլամ Սեյեդ Մահմուդ Ալավին այսօր՝ կիրակի առավոտյան, այցելել է հիվանդանոցում գտնվող թեհրանահայ ընտանիքն, որը տուժել ու վիրավորում է ստացել Իսրայելի ռմբակոծության հետևանքով։ Այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը։

Այցի ընթացքում Ալավին տեսակցել է ծանր վիրավորում ստացած 72-ամյա Անահիտ Շահբազյանին և նրան փոխանցել նախագահ Փեզեշքյանի բարեմաղթանքներն ու շուտափոյթ ապաքինում մաղթել նրան:

Հայ ընտանիքի մյուս երեք անդամները մասամաբ թեթև վերքերով հիվանդանոցից դուրս էին գրվել դեպքի երկրորդ օրը:

Ալավին նաև զրուցել է հիվանդանոցի պաշտոնյաների և բուժանձնակազմի հետ ռմբակոծության հետևանքով տուժածների բուժման մասին տեղեկանալու համար։