Լրահոս
Միջազգային
22:40
24.09.22
162

Իրանի իշխանությունները ծրագրում են պատասխանատվության ենթարկել անկարգությունների մասնակիցներին

Img default alt hy

Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի ինտրիգները չեն կարող կասեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, շաբաթ օրը հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «անպատասխանատու կեցվածք ընդունողներին և բռնություն հրահրողներին»։

«Մենք շարունակելու ենք պայքարել անկարգությունների դեմ և պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով իսլամական իրավական նորմերը», – ասել է ՆԳ նախարարը: «Բոլոր անկարգությունները, ովքեր ջարդեր են կազմակերպել, հարձակվել պետական ​​կառույցների և իրավապահների վրա, պատասխանատվության կենթարկվեն»։

Վահիդին նշել է, որ «Իրանում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար կազմակերպված խմբերը նախապես պատրաստվել են ԱՄՆ-ի և հակահեղափոխական ուժերի հետևորդների կողմից»։ «Ստեղծվեց հասարակ մարդկանց սպանության սցենար, որպեսզի հետագայում դրանում մեղադրեն իշխանություններին»,- ընդգծել է նա։

Իրանցի նախարարը ներկայացրել է 22-ամյա Մահսա Ամինիի գործով հետաքննության արդյունքները, ով, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ոստիկանական բաժանմունքում սրտի կաթվածից։ Նրա խոսքով՝ բժշկական եզրակացությունը վկայում է, որ աղջիկը ծեծի չի ենթարկվել, նրա մոտ գանգի կոտրվածք չի հայտնաբերվել։ Վահիդին ափսոսանք է հայտնել այս ողբերգական դեպքի կապակցությամբ, որից օգտվել են «անկարգություններ հրահրողները և երկրում քաոս մտցնելու փորձերը»։

Ինչ վերաբերում է առցանց հրապարակումների և սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումներին, ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս միջոցառումը ժամանակավոր է և նախատեսված է «վերահսկելու անվտանգությունը և խռովարարներին զսպելուն»։