Լրահոս
Սպորտ
14:46
20.06.22
113

«Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը

Img default alt hy

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը.

«Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»: