Լրահոս
Առողջապահական
20:00
19.09.22
99

Ինչպե՞ս հացահատիկային բատոն ընտրել

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է․

«Հացահատիկային բատոններ ընտրելիս ավելի լավ է ընտրել այնպիսիք, որոնց մեջ կան չորացրած մրգեր և ամբողջահատիկ ցորեն։ Վերջինը օրգանիզմի համար անհրաժեշտ բջջանյութ է պարունակում։

Մասնագետների խոսքով՝ միայն այդ դեպքում է կարելի հացահատիկային բատոնը համարել օգտակար սնունդ։ Այս քաղցրավենիքը գնելիս պետք է ուշադիր լինել, որպեսզի փաթեթի վրա նշված լինի «ամբողջահատիկային մթերք»։

Գնորդին պետք է զգաստացնեն բաղադրության մեջ առկա այնպիսի նյութերը, ինչպիսիք են մալտոզան, գլյուկոզան, ֆրուկտոզան, դեկստրոզան, սախարոզան։ Սրանք բոլորը պարզ  շաքարներ են, որոնց շարունակական կիրառությունը կարող է հանգեցել ավելորդ քաշի, դիաբետի և սրտանոթային հիվանդությունների։

Շաքար կա նաև չորացրած մրգերի մեջ։ Մասնավորապես, ծիրանաչրի և արմավի մեջ կարող է մինչև 50-65 գրամ շաքար լինել։ Բացի այդ՝ չրերը հաճախ ցողում են քաղցրաջրով, որը ստանում են օսլայից։

Ամեն դեպքում, իդեալական ընդմիջում կարող է լինել բուտերբրոդը ամբողջահատիկային ալյուրից պատրաստված հացով,  թռչնամսով կամ այլ մսատեսակով․ հարմար են նաև ձկնեղենով և բանջարեղենով բուտերբրոդները։ Նման սնունդը հարուստ է սպիտակուցով, ածխաջրերով և բջջանքով»։