Լրահոս
Հասարակական
17:15
13.12.25
7 814

Ինչպե՞ս է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում․ պարզաբանում

Img default alt hy

Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապօգնության մեքենա շրջում։

«Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-գրել է նա։