Լրահոս
Քաղաքական
10:11
25.06.22
230

Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սև ցուցակում» և մնաց անգործ

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է. «Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին անցյալ դեկտեմբերի 9-ին ազատեցին պաշտոնից և փոխարենը նշանակեցին կարկառուն ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին։ Երեկ Ուլիխանյանը հայտարարեց ՔՊ-ից հեռանալու մասին։ Թե ինչու նա հայտնվեց ՔՊ «սև ցուցակում» և մնաց անգործ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներից ոչ մեկին անգործ չի թողնում՝ կադրային «ռակիրովկաներ» է անում, մի բան տալիս, որ յոլա գնան, իշխանական մեր աղբյուրներն ասացին, որ Ուլիխանյանը «վիզ չի դրել» թիմի համար, ձախողել է գրեթե բոլոր կուսակցական հանձնարարությունները։

Փաշինյանը հատկապես ծանր է տարել Սյունիքի համայնքապետարաններում իրականացված ստուգումների ձախողումը, որ չկարողացան հանրության առջև մի շքեղ շոու բեմադրել՝ բացահայտումներով և իր հակառակորդների մերկացումներով։ Ասում են՝ զուգահեռաբար նաև տրվել է հաճույքներին՝ խնջույքներ, զվարճություններ, որի մասին անգամ ինչ-որ տեսագրություններ կան։ Ի դեպ, այս ամիսներին նա քանիցս գործ է խնդրել կուսակցական վերնախավից, սակայն մերժվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։