Լրահոս
Մշակույթ
23:00
15.11.24
239

Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով

Img default alt hy

Իտալիայում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի կունենա Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Միջազգային համաժողով։

«Ստորև՝ «Sacred Grounds, Shared Vision» համաժողովի պաստառը և ծրագիրը: Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական “San Tommaso d’Aquino”  համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ.

Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ:

Միջոցառմանը կարելի է հեռավար հետևել՝ միանալով հետևյալ հղմանը