Լրահոս
11:00
06.03.23
169

Հրդեհի ահազանգ՝ Դիլիջանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Img default alt hy

Մարտի 6-ին, ժամը 06:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։25-ին։