Լրահոս
Հասարակական
22:58
25.06.22
207

Հրդեհ` Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում

Img default alt hy

Հունիսի 25-ին, ժամը 17։27-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղից դեպի Ուրծի լեռներն ընկած հատվածում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին, մարվել՝ 21։10-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։