Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
11.09.22
162

Հունաստանը Ս-300 համակարգեր չի ուղարկի Ուկրաինա

Img default alt hy

Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք իրեն անհրաժեշտ են սեփական պաշտպանության համար, ուղարկել Ուկրաինա, Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողը հարցրել է, թե Հունաստանը ԲՄՊ-1-ներ կուղարկի՞ Ուկրաինա, ինչպես նախատեսել էր, և հույն հրահանգիչներ՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Նա նաև խնդրել է մեկնաբանել Ուկրաինա С-300 ՀՕՊ համակարգեր ուղարկելու պլանների մասին հրապարակումները։

Ինչ վերաբերում է ԲՄՊ-1-ներ մատակարարմանը, ապա, ըստ վարչապետի, իրենք նախապես պայմանավորվել էին ուղարկել հին հունական հետևակի մարտական ​​մեքենաների մի շարք՝ պայմանով, որ դրանք անմիջապես փոխարինվեն ավելի ժամանակակից գերմանական մեքենաներով.

«Մեր այս որոշման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ավելի նոր բան չեմ կարող ավելացնել, բացի այն, ինչ ընդհանուր առմամբ հայտնի է»,- հավելել է Հունաստանի վարչապետը։

Հիշեցնենք, Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զինելը չի ​​նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։