Լրահոս
Աշխարհ
10:36
04.07.22
173

Հնդկաստանում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 179-ի

Img default alt hy

Առնվազն 179 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղներից և սողանանքերից: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Տարերային աղետների դեմ պայքարի նահանգային վարչության ներկայացուցիչները:

Նշվում է, որ տուժել է 1618 գյուղի մոտ 700 հազար բնակիչ: 278 հազար մարդ գտնվում է օգնության 413 ճամբարներում:

Իշխանությունների հաղորդմամբ՝ նահանգում ջրհեղեղի հետևանքով լիովին կամ մասնակի վնասվել է 138 հազար տուն: Առավել բարդ իրադրություն է Սիլչար քաղաքում, որտեղ տարածքի 90 տոկոսը ջրածածկ է եղել ամբարտակի փլուզման հետևանքով: Քաղաքում զոհվել է 16 մարդ, գույքային վնասը կազմում է 10 միլիարդ ռուփի՝ 1.2 մլրդ դոլար:

Ջրածածկ է եղել Ասամի ավելի քան 47,1 հազար հեկտար ցանքատարածություն: Մի շարք շրջաններում ջուրը սկսել է աստիճանաբար նվազել: