Լրահոս
Հասարակական
22:25
04.03.23
307

Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում․ հիվանդանոց է տեղափոխվել 26-30 տարեկան տղամարդ

Img default alt hy

Այսօր՝ մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայրում նշված հոթել մտնելու մուտքի մոտ՝ աստիճաններին հայտնաբերվել է արնանման հետքեր, դեռևս անհայտ մակնիշի ատրճանակ։

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։