Լրահոս
Միջազգային
22:15
26.06.25
158

Հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես․ Պուտին

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, հույս է հայտնել, որ այն արդեն անցյալում է։

Աայս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

«Հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես, փառք Աստծո։ Եկեք համարենք, որ դա անցյալում է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կկարողանա զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ։