Լրահոս
Քաղաքական
21:45
27.11.25
183

Հերթով Փաշինյանի մոտ են մտնում 8 սրբազաններ. Մայր Աթոռը նրանց կանոնազանց է անվանում

Մի քանի ժամ պահանջվեց, որ Արշակ Սրբազանի ծառայությունը կասեցնել պահանջող բարձրաստիճան հոգևորականները ընդունեն հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հրավերը: Արժեքների մասին է խոսել Փաշինյանը հոգևորականների հետ: 

Հակաեկեղեցական արշավ սկսած Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող թերթն այսօր առավոտյան տարածել էր եպիսկոպոսաց հայտարարություն, որի տակ 13 եպիսկոպոսի անուն կար ու 9-ի ստորագրությունը: