Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:42
25.12.25
283

Հայտնի է դարձել Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հացահատիկի ծավալը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Img default alt hy

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությանը հղում անելով՝ ադրբեջանական մեդիան գրում է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների առաքումը դեպի Հայաստան շարունակվում է։  

Նշվում է, որ դեկտեմբերի 23-ին Հայաստան է ուղարկվել 8 վագոնից բաղկացած վերջին գնացքը՝ 560 տոննա հացահատիկով։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ընդհանուր առմամբ 3 գնացք՝ մոտ 3500 տոննա հացահատիկով։