Լրահոս
Իրավական
18:30
03.03.23
139

Հայտնաբերվել է պահեստարանից գործիքներ գողացած տղամարդը

Img default alt hy

Փետրվարի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ փետրվարի 17-ից փետրվարի 19-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշեն գյուղի 12-րդ փողոցում գտնվող իր պահեստարանից գողացել են էլեկտրական սղոց, շաղափիչ, զոդման սարքի լարեր, էլեկտրական տաքացուցիչներ:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:

Մրգաշեն գյուղի 64-ամյա բնակիչը գյուղի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերը և 64-ամյա տղամարդը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: