Լրահոս
Քաղաքական
15:16
20.09.22
98

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:

«Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ»;- ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են։

«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է»,-ընդգծել է նա։

Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն և Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ են:

«Միայն այս տարի մենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: