Լրահոս
Հասարակական
17:40
20.06.25
859

Հայաստանում ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններ են

Img default alt hy

Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Ասված է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» հայտարարության մեջ։

«Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն»,- նշված է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն ևս հանդես է եկել հայտարարությամբ նշելով՝

«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։

ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։

Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»։

Մասշտաբային ձերբակալությունների մասին ահազանգել է նաև «Սրբազան պայքար» էջը՝ նշելով, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են իրենց կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալություններ:

Այս ամենին զուգահեռ հարյուրավոր ոստիկաններ շրջափակել են Նիկոլ Փաշինյանի կեցավայրը։