Լրահոս
Քաղաքական
10:21
10.07.25
787

Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել. Գեղամյան

Img default alt hy

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել Աբու Դաբիում  Փաշինյան-Ալիև մեկնարկած հանդիպումից լուսանկար ու գրել է.

«Այսօր ու այսուհետ շատերին այս պատկերները  մատուցվելու են որպես «պատմական ձեռբերում»։
Իսկապես որ դրանք պատմական են, քանի որ Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել։

Պատմական է նաև այն, որ Հայաստանի դահիճներին՝ հայ մարդկանց սպանող, գերեվարող ու տանջող թշնամիներին երբեք այսքան չի գովաբանվել հայկական աշխարհում, որքան Ալիևն ու հրոսակները»։