Լրահոս
Սպորտ
09:47
27.06.22
175

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում

Img default alt hy

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Sada Cup միջազգային մրցաշարում։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։

 

Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է Իրանի թիմը, որն ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին։

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ: