Լրահոս
Քաղաքական
12:20
04.03.23
181

Խոստանում եմ անել հնարավորը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Img default alt hy

Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը, որը Երևան է ժամանել երկու շաբաթ առաջ, պատմում է իր մասին։

Տեսանյութում դեսպանն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և ներկայացնում է այն վայրերը, որտեղ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։