Լրահոս
Առողջապահական
20:15
06.03.23
146

Հայաստան է մտել ամենաարագը տարածվող հիվանդությունը. «կարմիր» վարակ

Հայաստանում վերջին 4 օրում Կարմրուկի դեպքերը 1-ից 20-ի են հասել: Առողջապահության նախարարի խոսքով՝ վարակը Հայաստան է մտել արտերկրից, վարակակիրը երեխա է եղել: Բարեբախտաբար Հայաստանում 95 տոկոսը պատվաստված է, հակառակ դեպքում վարակակիրների թիվն ավելի շատ կլիներ: 

Կարմրուկ ունեցող մեկ հիվանդը կարող է միանգամից 20 մարդու վարակել: ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է, թե իր տեղեկություններով՝ Կարմրուկը տարածվել է հիվանդանոցից ու տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը: