Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:51
14.11.24
179

Հայաստան-Ադրբեջան ջրային պատերազմի վտանգ կամ ալեկոծություն՝ ջրային ծածուկ համագործակցության շուրջ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը և ջրային կոմիտեն  դեռ չեն պարզել, թե ամերիկացիների աջակցությամբ հայ և ադրբեջանցի  հիդրոլոգների այդ  ի՞նչ խումբ է զբաղվում անդրսահմանային գետերի ջրերի կառավարման  համատեղ սխեմա  ստեղծելու գործով: 

Դրա մասին Բաքվում ԱՄՆ դեսպանն էր հայտարարել, իսկ Երևանում ամերիկյան դեսպանությունը որևէ պարզաբանում չի տալիս ու առաջարկում է դիմել Ադրբեջանում Նահանգների դեսպանություն: