Լրահոս
Միջազգային
16:20
22.06.22
92

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով կկայանա Մոսկվայում. Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով Մոսկվայում կկայանա, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում շաբաթ երեկոյան տեղի ունեցածը, որի մանրամասները մինչև հիմա չի հայտնել Պաշտպանության նախարարությունը, և որի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը: