Լրահոս
Միջազգային
14:04
15.11.24
166

Հարվածային դրոնների զանգվածային արտադրություն է սկսում Հյուսիսային Կորեան. Կիմ Չեն Ընը գոհ է

Հյուսիսային Կորեայում փորձարկել են Կամիկաձե հարվածային դրոններ՝ Կիմ Չեն Ընի ներկայությամբ: Նա հանձնարարել է հնարավորին շուտ սկսել դրանց զանգվածային արտադրությունը: Հյուսիային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարը «գոհունակություն է հայտնել նոր ԱԹՍ-ների մարտավարական և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ»։ Գործակալության հրապարակած լուսանկարներում երևում են առնվազն երկու տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր: