Լրահոս
Հասարակական
16:46
27.06.25
125

Հարգել մեր սրբավայրերը, դադարեցնել ձերբակալությունները. Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ

Img default alt hy

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին: 

Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։

Կոչ՝ պետական պատկան մարմիններին. ձերբակալությունների արշավը դադարեցնել»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։