Լրահոս
Քաղաքական
17:15
21.06.22
236

Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի որոշմանը․ Աշոտյան

Img default alt hy

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։

Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել և ինքնանպատակ չեն։

Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միևնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։

Հայաստան՝ առանց Նիկոլ։

Հայաստան՝ Նիկոլից հետո»։

Հիշեցնենքո, որ Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության դադարեցման մասին։