Լրահոս
Հայաստան
21:08
08.03.20
77

Հարեւան սարից կրակում են | Հետեւում՝ Ադրբեջանը, դիմացը՝ ապագան

Այս շաբաթ տեղի ունեցավ այն, ինչը աննախադեպ էր վերջին 4 տարում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձեց ներթափանցել Հայաստանի տարածք: Բարեբախտաբար, Տավուշի հյուսիս-արեւելյան հատվածը հսկող մեր դիրքապահները գրագետ մարտավարությամբ հետ շպրտեցին հակառակորդին: Ադրբեջանական կողմը կորուստներ ունի: Մեր զինծառայողներից մեկը թեթեւ վիրավորվել է:

Վերջին անգամ Հայաստան ներխուժելու փորձ ադրբեջանցիներն արել էին 2016-ի դեկտեմբերին: Չինարիի գյուղի մատույցներում մեր զինվորները մարտի էին բռնվել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Հայաստանի պետական սահմանի հանդեպ այդ ոտնձգությունը կանխելը երեք հայ զինծառայողի կյանք արժեցավ: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական վերջին ակտիվությունը. փորձագետները հազար ու մի վարկած են առաջ քաշում: Նաեւ աշխարհա-քաղաքական հետք են տեսնում Ադրբեջանի գործողություններում:

Թուրքիան ադրբեջանական խաղաքարտը օգտագործելով՝ փորձում է Ռուսաստանի ուշադրությունը շեղել Սիրիայից, որտեղ քիչ էր մնում ռուս- թուրքական պատերազմ սկսվեր: Բայց մինչեւ ռուս- թուրքական վերջին լարվածությունը եւ Ադրբեջանի՝ այս շաբաթվա դիվերսիան էլ՝ հակառակորդը սովորականից ավելի ակտիվ էր: Անցած տարեվերջից Տավուշի սահմանապահ գյուղերը պարբերաբար հայտնվում էին նրանց թիրախում: Ընդ որում, գնդակոծում էին մեծ տրամաչափի զենքերով ու բավականին ինտենսիվ: