Լրահոս
Քաղաքական
22:00
13.02.20
68

Հանրաքվե. ԲՀԿ-ն դիրքորոշում կհայտնի վաղը, իսկ ԼՀԿ-ն չի լռելու

Խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանը» միայն վաղը կարող է ասել զբաղվելո՞ւ է ոչի քարոզով: Որոշումը կկայացնեն կուսակցության քաղխորհրդի նիստում: Լուսավոր ընդդիմությունը որոշեց Ոչ-ի շտաբը չձևավորել, որպեսզի հեռու մնա ատելության թիրախ դառնալուց: Սակայն իմքայլականների հետ լեզու գտել չի հաջողվում: Իշխանության պատգամավորները՝ չեն կարողանում մոռանալ փետրվարի 6-ին Մարուքյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին: