Լրահոս
Հասարակական
21:07
12.02.20
88

Հանրաքվե՝ «անցյալը մերժելու համար»

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը: Ենթադրվում է, որ փոփոխությունները մտնելու են մայր օրենք տարեվերջին ու կրկին հանրաքվեի միջոցով: Բայց մինչ այդ քաղաքական իշխանությունը մեկ այլ հանրաքվեով է զբաղված: Հարկատուներիս ձևավորած բյուջեից կծախսվի ավելի քան 2.5 մլրդ դրամ, կամ, մոտ 5 միլիոն դոլար: Այս ամենը միայն նրա համար, որ մենք ունենանք լավ Սահմանադրական դատարան ասում է իշխող թիմը: