Լրահոս
Իրավական
17:15
25.09.22
129

Համիդուլլահ Աբեդը աօպրինի հատել է հայ-թուրքական սահմանը

Img default alt hy

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  հուլիսի 7-ին Աբեդը լողալով անցել է հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը, ապա հաղթահարելով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի 40-րդ սահմանային ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի կողմից հսկվող տարածքում գտնվող ինժեներատեխնիկական պատնեշը և այդ կերպ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել ՀՀ պետական սահմանն ու Թուրքիայի Հանրապետությունից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։

Նշվում է, որ Աբեդը բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։

Այսպիսով, Համիդուլլահ Աբեդին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քերական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը)։

Գործը Արմավիրի առաջին ատյանի դատարանում է, այն մակագրվել է Ադրինե Ղուկասյանը։