Լրահոս
Հայաստան
16:16
20.06.22
259

Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն

Img default alt hy

«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով ուղևորների անվտանգությունը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:

Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել: