Լրահոս
Քաղաքական
19:37
23.12.25
340

ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին

Img default alt hy

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր աջակիցներին և համակիրներին մեզ հետ միասին մասնակցելու դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող այս տարվա վերջին կիրակնօրյա պատարագին»,- նշվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան այս կիրակի տարվա վերջին պատարագն է մատուցելու Միածնաէջ Մայր Տաճարում։