Լրահոս
Հասարակական
16:09
20.09.22
179

Գյումրիում կտրել են 60-ամյա կնոջ պարանոցը

Img default alt hy

Գյումրու Շիրակացի փողոցի շենքերից մեկում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտնաբերվել է 60-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 11։50-ին։

Դեպքի առնչությամբ ընթանում է քննություն։

Ավելի վաղ aravot.am-ը հայտնել էր, որ 60-ամյա կինը աշխատում է Գյումրու Սովխոզի մանկապարտեզում՝ «Հենզել եւ Գրետել» ՀՈԱԿ-ում՝ որպես հավաքարար։