Լրահոս
Աշխարհ
11:06
04.07.22
138

Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Google-ը ծալովի հեռախոսների սեփականատերերի համար առանձին ստեղնաշարի ռեժիմ է մշակում։  

Նպատակն է Samsung Galaxy Z Fold 3-ի կամ Microsoft Surface Duo 2-ի մեծ էկրանների վրա մուտքագրումն ավելի հարմարավետ դարձնել:

Եվ թեև Samsung-ի ստեղնաշարի հավելվածն արդեն առաջարկում է այս հնարավորությունը Z Fold հեռախոսների համար, որոշ Android օգտատերեր նախընտրում են օգտագործել Gboard-ը տեքստ հավաքելու և ավտոմատ ուղղելու համար: