Լրահոս
Քաղաքական
11:00
03.03.23
988

Գնում եմ ոստիկանություն․ Հովիկ Աղազարյանը վիճել է կարտոֆիլ վաճառողների հետ

Img default alt hy

Քիչ առաջ MediaHub-ին մի քաղաքացի ահազանգեց, որ Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում մի տհաճ միջադեպի է ականատես եղել:

Նրա խոսքով,  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու այդ փողոցում կարտոֆիլ վաճառողների միջև քաշքշուկ է տեղի ունեցել, հնչեցվել են վիրավորանքներ.

«Ես ապշած եմ, պատգամավորը կարտոֆիլի պարկն առավ՝ շաղ էր տալիս միջի եղածը վաճառողների վրա, իրար ինչ ասես ասացին»,- փոխանցեց քաղաքացին։

Նրա խոսքով, միջադեպը մի քանի րոպե շարունակ փողոցում գտնվող բոլոր մարդկանց ուշադրությունն իր վրա է սևեռել.

«Խայտառակություն էր»,- ասել է զրուցակիցը:

MediaHub-ը կապ է հաստատել Հովիկ Աղազարյանի հետ, որը նշեց․

«Հիմա ոստիկանություն եմ գնում, կզանգեմ ավելի ուշ»։

Վե՞ճ է եղել, ճի՞շտ են մեզ հասած լուրերը, թե՞ այլ պատճառով է գնում ոստիկանություն, Հովիկ Աղազարյանը չպատասխանեց՝ կրկնելով, որ ավելի ուշ կապ կհաստատի։