Լրահոս
Միջազգային
17:36
20.06.22
130

«Գնացքը դեռ չի գնացել». Իրանը պատրաստ է միջուկային գործարքը վերսկսել

Img default alt hy

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսումը դեռ հնարավոր է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, միջուկային գործարքին վերադառնալու Թեհրանի պայմանն այն է, որ ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները վերացնեն և նրանք բանակցությունների միջոցով վերադառնան խնդիրների լուծմանը: