Լրահոս
Առողջապահական
20:05
20.06.22
125

Գլխուղեղի ցնցման դեպքում տուժածին չի կարելի կերակրել, հեղուկ տալ

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որ պայմանավորված է գլխի վրա մեխանիկական ներազդմամբ։

Ախտանշանները՝

• Գլխացավ
• Սրտխառնոց
• Փսխում
• Ականջներում աղմուկ
• Լուսավախություն
• Գունատություն
• Քնքոտություն
• Գիտակցության կորուստ
• Ընդհանուր թուլություն

Հետազոտությունները՝

• Կլինիկական և նյարդաբանական զննում
• Համակարգչային շերտագրում

Գլխուղեղի ցնցումը թեթև գանգուղեղային վնասվածք է՝ գլխուղեղի մեխանիկական վնասվածք, որ դրսևորվում է գլխուղեղի ֆունկցիայի դարձելի փոփոխություններով։

Գլխուղեղի ցնցման դեպքում գիտակցության կորուստ հնարավոր է, բայց պարտադիր չէ։ Ռադիոլոգիական հետազոտություն կատարվում է ոչ թե գլխուղեղի ցնցում ախտորոշելու, այլ առավել բարդ վնասվածքները բացառելու նպատակով՝ գանգի կոտրվածք, գլխուղեղի ներգանգային հեմատոմա, սալջարդեր։

Գլխուղեղի ցնցման հիմնական բուժումը ուղեղի «հանգիստն» է. պետք է բացառել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։
Հատկապես երեխաների դեպքում մեծահասկաները կարող են օգնել նվազեցնել գլխուղեղի ցնցման հավանականությունը՝ օրինակ՝ մեքենաներում տեղադրելով երեխաների համար նախատեսված նստելու հարմարանքներ, անպայման ամրակապել։

Կարևոր է գանգուղեղային վնասվածքների դեպքում տուժածին հիվանդանոց տեղափոխել պառկած վիճակում, եթե կա այտուց, վերքեր անպայման սառը թրջոց դնել, կերակրել, հեղուկ տալ չի կարելի, հնարավոր են փսխումներ, շնչուղիների ասպիրացիա»։