Լրահոս
Աշխարհ
23:30
11.09.22
295

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է սառեցնել քաղցկեղային բջիջները սովի միջոցով

Img default alt hy

Գերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։

Քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել անգամ ոչ բավարար սնուցում ունեցող միջավայրերում։ Դրանք, որպես այլընտրանքային սնուցման աղբյուր օգտագործում են մարդու օրգանիզմի սպիտակուցները։

Գիտնականները քաղցկեղային ուռուցքում ամինաթթուների քաղցի իմիտացիա են ստեղծել, որից հետո օգտագործել են, այսպես կոչված, գենետիկական մկրատը՝ CRISPR-Cas9, որպեսզի հաջորդականությամբ կարողանան անջատել տարբեր գեներ։ Պարզվել է, որ առանց մինչ այս անհայտ LYSET գենի քաղցկեղային բջիջները ի վիճակի չեն դիմանալ ամինաթթուների պակասին։

Այս գենը անհրաժեշտ է լիզոսոմների նորմալ աշխատանքի համար։ Լիզոսոմներն իրենցից ներկայացնում են բջիջներ, որոնք սպիտակուցը վերածում են ամինաթթուների։

Գիտնականները փորձարկումներ են իրականացրել մկների վրա և ապացուցել են, որ LYSE գենի կորուստը կասեցնում է մի քանի տեսակի քաղցկեղների զարգացումը, անգամ եթե ուռուցքը սնուցման պակաս չի զգում։