Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:40
19.09.22
76

Ղազախստանը ժամանակավորապես արգելել է ածխի արտահանումն ավտոմոբիլային տրանսպորտով

Img default alt hy

Ղազախստանում ժամանակավոր արգելք Է սահմանվել ավտոմոբիլային տրանսպորտով ածխի արտահանման վրա՝ ի շահ տեղական սպառողների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքի զարգացման նախարարությունը:

«Ժամանակավոր արգելքը սահմանվում է պինդ վառելիքի արտահանման փաստերի հայտնաբերման կապակցությամբ, որը նախատեսված է բնակչության, կոմունալ և սոցիալական օբյեկտների համար, Ղազախստանի սահմանամերձ տարածաշրջաններից հարևան երկրներում վերավաճառելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել Է տարածաշրջանների ածխի բաց հանքարանների և վարչակազմերի հետ միասին՝ առաջիկա ջեռուցման սեզոնի ապահովման և ձմռանը ածխի դեֆիցիտ թույլ չտալու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: