Լրահոս
Սպորտ
23:45
11.09.22
121

Գևորգ Հարությունյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Չելյաբինսկում անցկացված Իգոր Կուռնոսովի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարում գերազանց ելույթ ունեցավ Գևորգ Հարությունյանը՝ 11 պարտիաներում վաստակած 9,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը պարգևատրվեց 160 հազար ռուբլով:

Հարությունյանը մրցաշարում 8 անընդմեջ հաղթանակ տարավ, այնուհետ նա ոչ-ոքի ավարտեց պարտիաները ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնու, ղազախ Առուստանբեկ Ուրազաևի և ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նշված 3 շախմատիստները 8,5-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էրիկ Գասպարյանը 6,5 միավորով մրցաշարի 205 մասնակիցների մեջ զբաղեցրեց 58-րդ տեղը: Էրիկ Չաքրյանը 6 միավորով 84-րդն էր, նույնպիսի արդյունքով Սարգիս Մանուկյանը զբաղեցրեց 87-րդ հորիզոնականը: Հայկ Երիցյանի հաշվին գրանցվեց 5,5 միավոր: Նա զբաղեցրեց 123-րդ տեղը: