Լրահոս
Հասարակական
12:03
21.06.22
218

Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է

«Հրապարակ» թերթը գրել է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլևս չի կարողանում քայլել և տեղափոխվում է բացառապես սայլակով։

Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։