Լրահոս
Տնտեսական
14:05
20.06.22
124

Գազաբալոններն օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից

Img default alt hy

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։