Լրահոս
Միջազգային
17:41
21.06.22
193

Ֆրանսիայի վարչապետը կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել

Img default alt hy

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բոռնը նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի խնդրագիր, որը մերժվել է: Հունիսի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել են Մակրոնի վարչակազմում. «պետության ղեկավարն ակնկալում է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր առաքելությունը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչերի խոսքով՝ նախագահը «մտադիր Է կառուցողական լուծումներ որոնել» հունիսի 21-ին խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներում:

Կառավարության հրաժարականի խնդրագիրը տրվել է հունիսի 19-ին ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով: Դրանց արդյունքներով կառավարող դաշինքն Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կորցրել է մանդատների հուսալի մեծամասնությունը։