Լրահոս
Քաղաքական
13:35
27.09.22
112

Ֆրանսիան պահանջում է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փաշինյան-Մակրոն հանդիպում

Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական զինուժը վերադառնա ելման դիրքեր: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահը՝ Ելիսեյան պալատում Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:

Մակրոնը ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ շատ լարված:

Փաշինյանը Մակրոնին ասել է, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ արդարացնելով այդ քայլը նրանով, թե հայ-ադրբեջանական սահմանը գծված չէ: