Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:20
19.06.22
158

Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ

Img default alt hy

«Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:

Նշվում է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև պաշտոնական մակարդակով քննարկումները կշարունակվեն վաղը՝ երկուշաբթի օրը, Բրյուսելում․ հյուրընկալող կողմը կլինի ՆԱՏՕ-ի քարտուղարությունը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը: