Լրահոս
Սպորտ
20:20
04.03.23
100

Եթե Նեյմարը մնար Բարսելոնայում, կնվաճեր Ոսկե գնդակը. Սուարես

Img default alt hy

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել, որ եթե Նեյմարը կատալոնական ակումբից չտեղափոխվեր ֆրանսիական ՊՍԺ, ապա կարող էր արժանանալ France Football-ի կողմից տարվա լավագույն խաղացողին տրվող մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։

«Սա անկեղծ հայտարարություն է, բայց ես հասկանում եմ ողջ պատասխանատվությունը։ Եթե ​​Նեյմարը մնար «Բարսելոնայում», նա, անկասկած, կնվաճեր «Ոսկե գնդակը». Սա իմ կարծիքն է»,- Սուարես խոսքերն է մեջբերում Placar-ը։

Նեյմարը «Բարսելոնայից» հեռացել է 2017 թվականին։ Բրազիլացի հարձակվողը 222 միլիոն եվրոյով տեղափոխվեց ՊՍԺ՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք խաղացողը։ 31-ամյա Նեյմարն իր կարիերայի ընթացքում երբեք չի նվաճել «Ոսկե գնդակը»: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։

Աղբյուր  ArmSport.am