Լրահոս
Հասարակական
17:52
06.03.23
100

«Եթե մեկը նամուս ունի, պիտի իջնի, մեր հարցերին պատասխանի». ՊՆ նախկին շենքից վտարվածները՝ ՊԵԿ-ի դիմաց

Պաշտպանության նախարարության նախկին շենքի նախկին բնակիչները այսօր նորից պետեկամուտների շենքի մոտ բողոքի ակցիա են արել: Անտուն մնացած մարդիկ ՊԵԿ-ից պահանջել են այն եզրակացությունը, ըստ որի` ՊՆ նախկին շենքը վթարային է, ինչի պատրվակով իրենց վտարել են շենքից: 

Փողոցում հայտնված բնակիչները պատմել են, որ իրենց երեխաներից մեկի վրա է հարձակվել փողոցային մի շուն, կծել է: Վիրավոր երեխան տեղափոխվել է հիվանդանոց: